18/07/2019 13:06
Իրանում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավ-արևմտյան Հուզեստան գավառի տարածքում ում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Զտորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 03.15-ին (Երևանի ժամանակով 02.15): Էպիկենտրոնը գտնվել է Ահվազ քաղաքից 33 կմ, Շադեղան քաղաքից 42 կմ և Հեմիդիե քաղաքից 54 կմ հեռավորությունների վրա:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: