18/07/2019 14:27
Գերմանիայում ենթադրյալ իսլամիստների բնակարաններում խուզարկություններ են անցկացվում
Գերմանիայի Քյոլն և Դյուրեն քաղաքներում ենթադրյալ իսլամիստների բնակարաններում խուզարկություններ են անցկացվում, հայտնում է Քյոլնի ոստիկանությունը:
Ինչպես նշվում է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Presse Portal-ում, խուզարկություններն անցկացվում են առավոտյան ժամը 04.00-ից (Երևանի ժամանակով 06.00 ): Ըստ անվտանգության ծառայությունների տեղեկությունների, որոնք էլ խուզարկությունների հիմք են դարձել, հնարավոր է նրանք ահաբեկչական գործունեություն են իրականացրել: