19/07/2019 10:06
«Ժամանակ». Կրթության տեսչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում, և դրանից հետո առաջ եկած դժգոհությունն իրականում կառույցում ստեղծում է անվերահսկելի իրավիճակ։ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ըստ էության չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը։
Թերթին պատմել են, որ կառույցում իրավիճակը «ռուլիտ» է անում Շագաֆյանի տեղակալ Ռայա Գալստյանը, որի աղջիկն ու հարսը Չեխովի դպրոցում են աշխատում։
Իրավիճակը վերահսկելու որոշակի փորձեր իրականացնում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Վերջինս էլ, սակայն, աշխատողներին մշտապես սպառնում է ՀՀԿ-ի հնարավոր ռևանշով։