19/07/2019 19:23
Ջիբրալթարի Գերագույն դատարանը «Grace 1» լցանավի կալանքը երկարացրել է մինչև օգոստսի 15-ը
Ջիբրալթարի Գերագույն դատարանը Մեծ Բրիտանիայի այդ անդրծովյան տարածքի իշխանություններին իրավունք է տրամադրել «Grace 1» լցանավի կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 15-ը, հայտնում է «Gibraltar Chronicle» թերթը:
Դատարանի վճռի մասին հրատարակությանը հայտնել է Ջիբրալթարի գլխավոր դատախազ Մայքլ Լլամսը: Սույն վճիռն, ինչպես նշում է թերթը, ընդունվել է ուրբաթ օրը կայացած կարճատև դատական լսումների ժամանակ, որոնց զանգվածային լրատվամիջոցները ներկա չեն եղել:
Դատարանն այդ որոշումը կայացրել է Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիանո Պիկարդոյի հանդիպումից երկու օր անց, որը տեղի է ունեցել Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության շենքում։
Հենց նույն օրը Պիկարդոն այդ թեման քննարկել է նաև Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ: