19/07/2019 09:52
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին՝ ազատվեց Խուրշուդյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից: Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Ըստ թերթի տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր է պահանջել առողջապահության նախարարից: Վերջինիս ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, ներկայացրել է, որից հետո էլ նման որոշում է կայացվել:
Թերոը հիշեցնում է, որ սա նույն Խուրշուդյանն էր, որին հենց Արսեն Թորոսյանն էր երաշխավորել, որ նշանակվի և նույնիսկ պաշտոնական արձանագրություններում կա, թե ինչպես է առաջադրել և կողմ քվեարկել Խուրշուդյանին: Բայց երբ 2019թ. հունվարից Առողջապահական տեսչությունը առանձնացավ նախարարության կազմից, Թորոսյանը սկսեց Խուրշուդյանից ազատվելու օպերացիան ու, պարզվում է, հաջողեց:
Թերթը այս օրերին փորձել է կապ հաստատել Խուրշուդյանի հետ, սակայն չի ստացվել: