19/07/2019 12:29
ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նրանց թվում էին Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը եւ այլք, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը: