19/07/2019 13:25
Վենեսուելայի ԱԳՆ. Իշխանությունները ցանկանում են խաղաղ գոյակցության հասնել ընդդիմության հետ
Վենեսուելայի իշխանությունները խնդիր են դնում հասնել համապարփակ համաձայնությունների խաղաղ գոյակցության և հակամարտության կարգավորման շուրջ Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությոններում: Այդ մասին ТАСС-ի հետ կայացած զրույցում հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան:
«Բանակցությունների նպատակն է քաղաքական համաձայությունը գոյակցության, հանդուրժողականության, հաշտության շուրջը,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:- Մենք ցանկանում են վերահսկողության տակ առնել խորը հակամարտությունը, որը տանջում է մեր երկիրն արդեն շատ տարիներ»:
«Այնպես որ, դրանք համապարփակ համաձայնություններ են»,- ընդգծել է նախարարը: «Մեզ անրհաժեշտ է բանակցությունների մշտական ուղի, որը պահպանվի, եթե պահանջվի, մի քանի տարվա ընթացքում, քանի դեռ մենք չենք լուծի բոլոր հակասությունները»,- կարծում է նա: