19/07/2019 17:06
Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է գործունակ լինի
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լավ որոշում է Եվրոպայի համար: Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Դա լավ որոշում է Եվրոպայի համար», - ասել է նա:
«Մենք, Գերմանիայի տեսանկյունից, կարող ենք հպարտ լինել, որ Եվրահանձնաժողովը վերստին գերմանացի կգլխավորի, այսինքն՝ գրմանուհի, և որ հաջողվել է խուսափել Եվրամիության ինստիտուտների միջև կոնֆլիկտից», - ընդգծել է Մերկելը:
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Գերմանիան՝ ի դեմս Աննեգրետ Քրամպ Կարենբաուերի, «կունենա պաշտպանության լավ նախարար»:
«Նա փորձառու քաղաքական գործիչ է», - կարծում է Մերկելը:
Կանցլերն ընդգծել է, որ Եվրամիության առաջ կան բազմաթիվ մարտահրավերներ: Դրանց թվում՝ Իրանի, Ուկրաինայի շուրջ իրադրությունը, միգրացիայի հիմնախնդիրը:
«Եվրոպան պետք է գործունակ լինի», - նշել է Գերմանիայի կանցլերը։