20/07/2019 09:53
«Ժամանակ». Իշխանությունը մտադիր է առաջիկայում Հրայր Թովմասյանին քրեական մեղադրանք առաջադրել
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Սահմանադրական դատարանը դրա նախագահ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհելը համեմատեց նոտարական գրասենյակի սեփականաշնորհման հետ:
Պարզվում է՝ այս համեմատությունը պատահական չէ: Արդարադատության նախարար աշխատած տարիներին Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակ, և իշխանությունը մտադիր է առաջիկայում այդ գործերով քրեական մեղադրանք ներկայացնել Թովմասյանին»: