20/07/2019 14:29
Բոլթոն. ԱՄՆ-ն չի հանգստանա մինչև Մադուրոն հրաժարական չտա
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Twitter-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ում չեն հանգստանա մինչև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարական չտա:
«ԱՄՆ-ն չի հանգստանա մինչև բռնակալ Մադուրոն և կոռումպացվածները չդադարեցնեն չարաշահումները վենեսուելցիների նկատմամբ», — գրել է Բոլթոնը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ֆիննախի կողմից Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցները: