20/07/2019 16:10
Տղամարդը թռիչքից առաջ բարձրացել է ինքնաթիռի թևի վրա և հայտնվել տեսանյութում
Նիգերիայի մայրաքաղաք Լագոսում, Մուրթալա Մուհամեդի անվան օդանավակայանում, տղամարդը բարձրացել է Azman Air ավիաընկերության Boeing 737-ի ռեակտիվ շարժիչի եզրին, ապա ինքնաթիռի թևին, հաղորդում է Independent-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օդանավը թռիչքի թույլտվության է սպասել: Բարձրանալով թևին, իրավախախտը դրա վրայով քայլել է մինչև ֆյուզելաժը: Ինքնաթիռի ուղևորները նկատել են տղամարդուն և բորտուղեկցորդներից ու օդաչուներից պահանջել են կանգնեցնել ինքնաթիռը և դուրս թողել իրենց:
Նիգերիայի դաշնային օդանավակայանների կորպորատիվ հարցերով գլխավոր տնօրեն Հենրիետա Յակուբուն և օդանավակայանի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Լագոս Ջոզեֆ Ալաբին հաստատել են, որ հանցագործը անօրինական կերպով ներթափանցել է թռիչքուղի և ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Ձերբակալվածը հայտարարել է, որ ցանկացել է ինքնաթիռով ուղևորվել Գանա, սակայն հրաժարվել է բացատրել, թե ինչպես է նրան հաջողվել հայտնվել հսկվող տարածքում: Նշվում է, որ Մուրթալա Մուհամեդի անվան օդանավակայանում անվտանգության հետ կապված խնդիրներ նախկինում էլ են նկատվել: