20/07/2019 10:57
Սաակաշվիլին Գերագույն Ռադայի ընտրություններից հանել է իր կուսակցությանը
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը՝ «Նոր ուժերի շարժումը», հրաժարվում է մասնակցել Գերագույն Ռադայի ընտրություններին՝ հոգուտ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» քաղաքական ուժի:
Սաակաշվիլին նշել է, որ իր կուսակցության աջակիցների ձայները կարող են օգնել «Ժողովրդի ծառա» կուսակցությանը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորել կառավարություն:
«Յուրաքանչյուր տոկոս հիմա կարևոր է», — ընդգծել է նա: