20/07/2019 13:55
Թուրքիայում թունավորման հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել
Թուրքիայի արևելքում գտնվող Էրզինջան քաղաքում թունավորման հետևանքով 56 մարդ, այդ թվում 21 երեխա է հոսպիտալացվել, գրում է Cumhuriyet թերթը:
Ըստ պարբերականի՝ նորակոչիկին բանակ ճանապարհելու առթիվ հյուրերին խնջույքի են հրավիրել: Կարճ ժամանակ անց արտակարգ ծառայություն զանգեր են ստացվել, որ մարդիկ ջերմում են, ունեն սրտխառնոց, գլխապտույտ և փսխում:
Շտապ օգնության մեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց: