20/07/2019 14:51
Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով երկու կին է տուժել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղատարափ անձրևների հետևանքով երկու կին է տուժել, հայտնում է NHK-ն:
Երկուսն էլ բնակվում են Նագասակի պրեֆեկտուրայի Սինկամիգոտո բնակավայրում: Այնտեղ տեղում են անդադար տեղատարափ անձրևներ:
Ավելի վաղ Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը Նագասակիի մի շարք պրեֆեկտուրաներում, որոնք անձրևների հետևանքով հեղեղվել էին, հայտարարել էր վտանգի սպառնալիքի առավելագույն մակարդակ: Տեղատարափ անձրևները Դանաս թայֆունով են պայմանավորված: