22/07/2019 19:07
«Spice Girls» խումբը որոշել է ելույթներ ունենալ, քանի դեռ խմբի անդամների երեխաներն արձակուրդում են
«Spice Girls» հանրահայտ խմբի անդամներից յուրաքանչուրը կարող է հինգ միլիոն դոլար վաստակել Լաս Վեգասում ելույթներից՝ Մեծ Բրիտանիայի հաջողված շրջագայություններից հետո, հաղորդում է «Mirror»-ը:
Խումբը բանակցում է 2021 թվականին Լաս Վեգասում համերգների շուրջ։
Խմբին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ «բոլոր աղջիկները համաձայնել են վեց շաբաթ տրամադրել ամառային ելույթներին, քանի դեռ իրենց երեխաներն արձակուրդում են»:
Խմբի չորս մասնակիցներն ունեն 7 երեխա, որոնցից 5-ը դպրոցական տարիքի են:
Mel B-ն նաև ակնարկել է, որ խմբի անդամները կարող են հաջորդ տարի հանդես գալ «Glastonbury» հոբելյանական փառատոնում:
Հունիսի սկզբին խումբը վերամիավորվել է Մեծ Բրիտանիայում շրջագայության համար: