22/07/2019 12:11
Եվրամիությունը Հայաստանի հետ գերազանց հարաբերություններ ունի. ԵՄ դեսպան
Այս պահին Եվրամիությունը Հայաստանի հետ գերազանց հարաբերություններ ունի։ Բոլոր գործոնները, որոնք հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ այդ պնդումը իսկապես կշիռ ունի, այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսին։
Դեսպանի խոսքով՝ առկա է ԵՄ-Հայաստան ամենաբարձր մակարդակի բարեկամական-ակտիվ երկխոսություն։
«Հայաստան-ԵՄ ընդլայնաված համաձայնագիրն արդեն իսկ մտել է իրականացման փուլ։ Վստահ եմ, որ ՀՀ հասարակությունը պետք է ուշի ուշով հետևի դրա իրականացման ընթացքին։ Մենք նշանակալիորեն ավելացրել ենք Հայաստանի զարգացմանն ուղղված ֆինանասական աջակցության մակարդակը։ Մեր համագործակցությունը ճիշտ ուղու վրա է։ Վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է դա։
Մեր կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ հայաստանցի պատասխանողների 92 տոկոսը ասել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները արդյունավետ են զարգանում։ Կան այլ դրական թվեր ևս. հայերի 60 տոկոսը վստահում է ԵՄ-ին, 60 տոկոսից ավելին դրական է ընկալում ԵՄ-ն», - նշեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանը։