22/07/2019 12:59
2019-ին տարեկան աջակցության միջին մակարդակը Հայաստանին կհասնի 70 միլիոն եվրոյի. Սվիտալսկի
Տարեկան աջակցության միջին մակարդակը Հայաստանին, այսպես կոչված, երկկողմ ծրագրային աջակցության շրջանակներում 2019 թվականի ընթացքում 35 միլիոնից կհասնի 70 միլիոն եվրոյի։ Այս պահին կառավարության հետ բավականին կառուցողական բանակցություններ ենք վարում, թե այս գումարը որտեղ օգտագործենք։ Վստահ եմ, որ տարեվերջին փաստաթղթերն ավարտին կհասցվեն, այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Այս պահին դեռ չեմ բացահայտի՝ որ ուղղությամբ է ծախսվելու այդ 70 միլիոն եվրոն», - ասաց նա։
Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ ԵՄ-ն շուտով սկսելու է տեխնիկական քննարկումներ՝ հաջորդ բազմամյա ֆինանսական հատկացումների վերաբերյալ։
«Այն, ինչ պետք է տեղի ունենա 2021 թվականից հետո, կքննարկվի հիմա՝ Բրյուսելում», - նշեց եվրոպացի դիվանագետը։