22/07/2019 11:30
Հայաստանում աշխատելու տարիներն իսկապես արդյունավետ էին. Սվիտալսկի
Հայաստանում աշխատելու տարիներն իսկապես արդյունավետ համագործակցության տարիներ էին, այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Իհարկե, հավատացած եմ, որ ԵՄ-ն վայելել է դրական վերաբերմունք, ինչը ես բարձր եմ գնահատում», - նշեց դիվանագետը՝ միաժամանակ պրոֆեսիոնալ աշխատամքի համար երախտագիտություն հայտնելով ասուլիսին ներկա հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին։
«Ուղերձս հետևյալն է. պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի և կարծիքների միջև և պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք», - կեսկատակ ասաց Պյոտր Սվիտալսկին։