22/07/2019 11:48
ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական օգնություն տրամադրել դատաիրավական բարեփոխումների գործընթացին. Սվիտալսկի
Եվրամիությունը շատ հստակ աջակցությամբ է հանդես ելկել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նկատմամբ, ադ աջակցությունը տարբեր մակարդակներում ներկայացվել է մեր հայ գործընկերենրին, այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսին։
«ԵՄ-ն վստահաբար միտված է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների՝ հայկական կողմի ջանքերի իրականացմանը։ Իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյուանվետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին մենք պատրաստ ենք քաղաքական և ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն ապահովել։ ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական օգնություն տրամադրել դատաիրավական բարեփոխումների գործընթացին։ Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ, քննարկումները չափազանց կառուցողական են եղել։ Մենք խոսում ենք ուղիղ աջակցության և բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին, որն ընդլայնվում է դեպի ապագա՝ գալիք 3-4 տարվա համար», - ասաց դեսպանը։
Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ ԵՄ-ն բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում, բայց պատրաստ է ուժեր մոբիլիզացնել, կիսվել անդամ երկրների փորձով՝ յուրաքանչյուր ոլորտում, որտեղ կարիքը կզգացվի։