22/07/2019 13:06
Հավատացած ենք, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ԵՄ դեսպան
Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է նույնը։ Սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա, այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մենք հավատացած ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին։ Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել։ Այս դիրքորոշումը հայտել ենք բազմիցս։ Վստահ եմ, որ անհանգստացնելու պատճառ չկա, որ ԵՄ-ն իր դիրքորոշումը փոխում է», - նշեց դեսպանը։