22/07/2019 13:21
Պետք է համբերատար լինել և շարունակել ջանքեր ներդնել. Սվիտալսկին՝ վիզաների ազատականացման մասին
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման վրացական փորձը կարող է օգտագործվել Հայաստանի կողմից։ Հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու համար, այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Պետք է համբերատար լինել և շարունակել ջանքեր ներդնել։ Եթե դուք ճամփորդությունների ընթացքում չխախտեք դեպի Շենգենյան գոտի ժամկետները, եթե ապաստան չհայցեք, չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կշարժվի ճիշտը ուղղությամբ», - նշեց եվրոպացի դիվանագետը: