22/07/2019 14:33
Բոլթոնը հայտարարել է Արևմտյան կիսագնդի համար Իրանից եկող սպառնալիքների մասին
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանն աջակցում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ինչը սպառնալիք է Արևմտյան կիսագնդի համար:
«Իրանն ու «Հեզբոլլահը» աջակցում են Մադուրոյի անօրինական ռեժիմին, որոնք տանջում և սպանում են անմեղ վենեսուելցիների: Նրանք ուղղակիորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը: Մենք շարունակելու ենք պայքարել Մադուրոյի և Արևմտյան կիսագնդում գործելու իրանական փորձերի դեմ», - գրել է Բոլթոնը Twitter-ում: