22/07/2019 17:57
Նյու Յորքում մոտ 33 հազար սպառող շոգին մնացել է առանց էներգամատակարարման
Նյու Յորքում մոտ 33 հազար սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվել է շոգի ժամանակ էներգահամակարգի կտրուկ աճած բեռնվածության պատճառով։ Այս մասին իր կայքում տեղեկացրել է «Con Edison» էներգետիկ ընկերությունը, որը մեգապոլիսի էլեկտրամատակարարման պատասխանատուն է:
«Շոգի պատճառով մոտ 33 հազար սպառողներ (Նյու Յորքի շրջանում) Բրուքլինում հոսանք չունեն, կատարվում են նորոգման աշխատանքներ։ Էներգամատակարարում կվերակագնվի այսօր-վաղը», - նախազգուշացրել է ընկերությունը։
«Con Edison»-ը և մեգապոլիսի իշխանությունները քանիցս բնակչությանը խորհուրդ են տվել նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, այդ թվում՝ թերմոստատները 25,6 աստիճանի իջեցնելով։ Բայց բնակիչները ձգտում են փրկվել տապից և լրիվ հզորությամբ միացնում են օդորակիչներն և օդափոխիչները, ինչը հանգեցնում է տխուր հետևանքների։
Ջերմաստիճանը Նյու Յորքում կիրակի օրը հասել է 36 աստիճանի ըստ Ցելսիուսի, իսկ երկուշաբթի, կանխատեսման համաձայն, կբարձրանա մինչև 38 աստիճան։