22/07/2019 11:00
Պորոշենկոյի կուսակցությունն արտասահմանյան ընտրատեղամասերում հաղթում է Ռադայի ընտրություններում
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն արտասահմանյան ընտրատեղամասերում հաղթում է Գերագույն Ռադայի ընտրություններում՝ 29,55 տոկոս ձայներով: Այս մասին հայտնում է երկրի ԿԸՀ-ն՝100 տոկոս արձանագրությունների մշակումից հետո:
Հաղորդվում է, որ երկրորդ տեղով շարժվում է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» (28,13 տոկոս) կուսակցությունը:
Ուկրաինայում խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվել են կիրակի:
Արձանագրությունների 30,90 տոկոսի հաշվարկից հետո առաջատար է «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: Ընդհանուր առմամբ՝ Ռադա է անցնելու 5 կուսակցություն: