22/07/2019 17:23
Թրամփը Նեթանյահուին շնորհավորել է Իսրայելի վարչապետի պաշտոնում գտնվելու ռեկորդային ժամկետի առիթով
Ամերիկավի առաջնորդ Դոնալդ Թրամփը կիրակի շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վարչապետի պաշտոնում գտնվելու ռեկորդային ժամկետի առիթով:
«Շնորհավորում եմ Բիբի (Բենյամին) Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում ռեկորդային ժամկետով գտնվելու համար», - գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Նեթանյահուի ղեկավարման ընթացքում Իսրայելը դարձել է տեխնոլոգիական կենտրոն և ունի համաշխարհային կարգի տնտեսություն։
«Ամենակարևորն այն է, որ դուք ղեկավարում եք Իսրայելը՝ պահպանելով հավատրամությունը դեմոկրատիայի արժեքներին, ազատությանը և հավասար հնարավորություններին, որոնք հարգում և կիսում են մեր երկու երկրները», - ասել է Թրամփը։
Շաբաթ օրը 69-ամյա Նեթանյահուն գերազանցեց հրեական պետության հիմնադիր հոր՝ Դավիթ Բեն-Գուրիոնի ռեկորդը վարչապետի պաշտոնում գտնվելու ժամկետով։ Նա Իսրայելի անփոփոխ վարչապետն է 2009 թվականի մարտի 31-ից։ Մինչ այդ գլխավորել է երկրի կառավարությունը 1966-1999թթ.-ին։ Հուլիսի 20-ի դրությամբ նա վարչապետի պաշտոնն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 4876 օր կամ ավելի քան 13 տարի։
Հաջորդ խորհրդարանական ընտրությունները երկրում նշանակված են սեպտեմբերի 17-ին։ Դրանք ժամանակակից Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնակի ընտրություններն են, ինչը պայմանավորված է նրանով, որ Նեթանյահուն չկարողացավ ձևավորել կայուն կառավարական կոալիցիա նախորդ ընտրությունների արդյունքներով, որոնք տեղի են ունեցել ապրիլին։