22/07/2019 18:17
Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը նախատեսում են փոխել կառավարության կազմը
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը և երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել: Այդ մասին երկուշաբթի հայտնել է «Le Parisien» թերթը։
«Թե՛ նախագահը, թե՛ վարչապետն իրենց հաշիվ են տալիս, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նախարարների կաբիենտում: Դա պարտադիր պայման է, որպեսզի նոր եռանդ հաղորդվի բարենորոգումների իրականացման գործընթացին», - թերթին ասել է Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկը:
Մանտինիոնի պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ վարչապետը, «ոգեշնչված է կառավարության ուղեգծի մասին՝ հունիսի 12-ի իր ելույթից»:
«Նա մտադիր է նոր ուժեր տալով կառավարությանը, ակտիվացնել դրա գործունեությունն ու հաջողության հասնել մի ամբողջ շարք ուղղություններում», - նշել է աղբյուրը: