22/07/2019 18:32
Չավուշօղլուն զգուշացրել է ԱՄՆ-ին
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարարել է, որ Անկարան հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցով, սակայն պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Վաշինգտոնը ռուսական C-400 ԶՀՀ-ների համար պատժամիջոցներ սահմանի:
«Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի մեր հարաբերությունները շարունակվեն այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի գծով երկու գործընկերների մետ է: Սակայն, եթե նրանք թշնամական վերաբերմունք ցույց տան, ապա մենք կձեռնարկենք պատասխան քայլեր», - հայտարարել է թուրք նախարարը TGRT հեռուստաալիքի եթերով: