22/07/2019 11:55
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մահացել է
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն կյանքի 73-րդ տարում վախճանվել է, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ամանոն գլխավորում է ՄԱԳԱՏԷ-ն 2009 թվականից, մինչ այդ նա գործակալությունում Ճապոնիայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչն էր:
Դիվանագետը նաև ծառայել է ՄԱԿ-ում, 1972 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ճապոնիայի ԱԳՆ-ում:
Մասնագիտացած էր զինաթափման և միջուկային զենքի տարածումը կանխելու գործում: