22/07/2019 17:31
Մեկ շաբաթում ավելի քան 700 անօրինական միգրանտ է հասել Իսպանիայի ափեր
Մեկ շաբաթում ավելի քան 700 անօրինական միգրանտներ, այդ թվում՝ երեխաներ են նավակներով հասել Իսպանիայի Անդալուսիայի ափեր, հայտնում է «Europa Press»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին և ծովում փրկարար ծառայությանը:
Ըստ գործակալության՝ խոսքը 712 միգրանտի մասին է, այդ թվում՝ 20 երեխայի: Նրանք ափ են հասել 13 նավակներով:
Նշվում է, որ այդ ընթացքում մեկ կին մահացել է: