22/07/2019 11:10
Հնդկաստանում հեղեղումները խլել են ավելի քան 160 մարդու կյանք
Առնվազն 166 մարդ է զոհվել Հնդկաստանի Ասամի և Բիհարի նահանգներում հզոր մուսոնային տեղատարափ անձրևների հեղեղումներից, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Այդ շրջաններում տարերքից տուժել է ավելի քան 10 միլիոն մարդ:
Հաղորդվում է, որ 102 զոհ է գրանցվել Բիհարում և 64-ն՝ Ասամում:
Եվս մի քանի մարդ համարվում է անհայտ կորած:
Հեղեղումն սկսվել է հուլիսի առաջին օրերին, ներկայումս ջուրն սկսել է իջնել, սակայն դա կարող Է զբաղեցնել մի քանի շաբաթ: Ավելի քան 7,2 միլիոն մարդ է մնում հորդացման գոտում Բիհարում և ավելի քան 3,8 միլոնն՝ Ասամում: