22/07/2019 14:06
Իրանում 17 մարդ է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար
Իրանում դատարանը դատավճիռ է կայացրել 17 մարդու նկատմամբ, որոնք մեղադրվել են ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության նախարարությանը (հետախուզությունը):
Ըստ հաղորդագրության՝ լրտեսներն Իրանի կյանքի համար կարևոր օբյեկտների մասին տեղեկություններ էին հավաքագրում: Նրանք պատրաստություն են անցել ԱՄՆ ԿՀՎ-ում: Նշվում է, որ դատապարտյալները ձերբակալվել էին նախորդ տարի:
Հաղորդվում է, որ նրանցից ոմանք դատապարտվել են մահապատժի: