23/07/2019 13:50
Ֆրանսիայում «Գոլֆեշ» ԱԷԿ-ի աշխատանքը շոգի պատճառով կդադարեցնեն
Հաջորդ շաբաթ Ֆրանսիայում սպասվող արտասովոր բարձր ջերմաստիճանները վտանգավոր են ոչ միայն մարդկանց, այլև տեխնիկայի համար. երկրի հարավի «Գոլֆեշ» ատոմային Էլեկտրակայանի (ԱԷԿ) երկու ռեակտորները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը հենց այդ պատճառով: Նման հաղորդագրություն է տարածել Electricit de France (EDF) ընկերությունը:
Ըստ հայտարարության՝ երեքշաբթի կկանգնեցվի երկրորդ ռեակտորը, իսկ չորեքշաբթի՝ առաջինը: Այդ էներգաբլոկների միագումար հզորությունը հասնում է 2,6 հազար մեգավատի: Ուշագրավ է, որ հուլիսի 19-ին EDF-ն նախազգուշացրել էր էլեկտրականության արտադրության հնարավոր նվազման մասին, սակայն լիակատար դադարեցման մասին խոսք չէր եղել: Առայժմ ռեակտորների վերագործարկումը նախատեսված է մեկ շաբաթ հետո, սակայն ամեն ինչ կախված է եղանակից:
«Միջոցի սահմանման ժամկետի ավարտը, որոք կապված են բնական սահմանափակումներով, համապատասխանում են ջերմաստիճանի սեյսմոլոգիական կանխատեսումների ծայրահեղ ժամկետին: Անջատումը կարող է երկարաձգվել»,- նշված է պաշտոնական զգուշացման մեջ:
Շահագործումից ժամանակավոր հանումը կապված է այն բանի հետ, որ երկու ռեակտորների հովացման համար օգտագործվում է գետի ջուրը, որի մոտ գտնվում է ատոմակայանը: Մասնագետները վախենում են, որ ջրի ջերմաստիճանն այն շոգի դեպքում, որն առաջիկա օրերին սպասվում ՝ Ֆրանսիայում, կլինի չափազանց բարձր: