23/07/2019 10:50
Վենեսուելայում ուժեղացրել են անվտանգության միջոցները հոսանքի զանգվածային անջատումների պատճառով
Վենեսուելայի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ներգրավել երկրի էներգամատակարարման համակարգում խոշոր խափանման պատճառով: Այդ մասին ասված է կառավարության հայտարարության մեջ, որը երկուշաբթի Twitter-ում հրապարակել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Բացի դրանից, հանրապետության իշխանությունները ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ ջրամատակարարման հարցում և տրասպորտի և բժշկական հիմնարկությունների աշխատանքում ընդհատումների կանխման համար: Երկուշաբթի երեկոյան էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել Կարակասի մի շարք շրջաններում և Վենեսուելայի բոլոր 23 նահանգում: Ինչպես հայտնել է Բոլիվարյան Հանրապետության էլեկտրաէներգետիկայի նախարար Ֆրեդի Բրիտոն, իշխանություններն սկսել են էլեկտրաէներգիայի մատուցման համակարգի վերամիացումն էլեկտրամատակարարման վերականգնման համար: