23/07/2019 13:35
ԱՄՆ իշխանությունները հույս ունեն շուտով վերսկսել ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը մի քանի շաբաթից կվերսկսի ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները՝ աշխատանքային մակարդակով: Այս մասին նա հայտարարել է IHeartMedia ռադիոկայանի հետ զրույցում:
Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Պետդեպի կայքում:
«Մենք հույս ունենք մի քանի շաբաթից կվերսկսել ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները՝ աշխատանքային մակարդակով: Հյուսիսկորեացիները պետք է կատարեն խոստումը, որը տվել է նրանց առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա խոստացել է ապամիջուկայնացում իրականացվել երկրում», — ասել է Պոմպեոն: