23/07/2019 18:39
Իդլիբում մոտ 60 մարդ է զոհվել ավիահարվածների հետևանքով
ՄԱԿ տարածաշրջանային հումանիտար ծրագրերի համակարգման վարչությունից հայտնել են, որ Սիրիայի Իդլիբ գավառում ավիահարվածների հետևանքով մոտ 60 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել:
«Իդլիբն ավիահարվածների է ենթարկվել. զոհվել է առնվազն 59 մարդ։ Մղձավանջն ավելի է սրվում», - հայտարարել է ՄԱԿ տարածաշրջանային հումանիտար ծրագրերի համակարգողի՝ Սիրիայի գծով տեղակալ Մարկ Քաթսը։
Տեղական հիվանդանոցի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է սարսափելի հանցագործություն, որն իրականացվում է միջազգային ամոթալի լռության պայմաններում: «Al-Jazeera»-ի տեղեկցմամբ, ավիահարձակումներն իրականացրել է ռուսական օդուժը: