23/07/2019 19:00
Ինյեստան նշանակվել է Լա Լիգայի դեսպան
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձել է Լա Լիգայի դեսպան:
Տոկիոյում հատուկ արարողակարգի ժամանակ, որին մասնակցում էին Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը, առաջնության դեսպան Ֆերնանդո Սանսը, նաև «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամյուել Էտո՛Օն՝ Ինյեստային շնորհել են Իսպանիայի առաջնության պատկերով մարզաշապիկ:
35-ամյա իսպանացին այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսսել Կոբեում»: