23/07/2019 14:05
Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով 7 մարդ է մահացել
Հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել: Այս մասին SANA գործակալությանը հայտնել է քաղաքի ոստիկանական վարչության մի աղբյուր:
Ըստ նրա՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արևմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով և հրազենով:
«Զոհերի և տուժածների մեծ մասն Էլ Համդանիայի և Էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաև զգալի նյութական վնաս է հասցվել»,- նշել է աղբյուրը:
Բոլոր տուժածներին օգնություն է ցուցաբերվել: Ըստ բժիշկների մի քանի վիրավորներ լուրջ վնասվածքներ են ստացել և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Սիրիական բանակի հրետանին ի պատասխան հրադադարի խախտման հարվածներ է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին և ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում Էր հրթիռակոծումը: Հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ է կրել: