24/07/2019 20:45
«Nike» սպորտային կոշիկների զույգը վաճառվել է 437,5 հազար դոլարով
«Nike»-ի 1972 թվականի սպորտային կոշիկների զույգը «Sotheby's» աճուրդում վաճառվել է 437,5 հազար դոլարով, դա նոր համաշխարհային ռեկորդ է սպորտային կոշիկների զույգի համար:
«Moon Shoe» սպորտային կոշիկները ստեղծվել են «Nike»-ի համահիմնադիր և վազքի մարզիչ Բիլ Բաուերմանի կողմից 1972 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի (Մյունխեն) վազորդների համար, ընդամենը ստեղծվել է 12 զույգ:
«Sotheby's»-ը նշում է, որ սպորտային կոշիկների սկզբնական գինը եղել է 160 հազար դոլար:
Աճուրդում մեկ զույգ կոշիկ է ձեռք բերել հնահավաք Մայլս Նադալը, որը մտադիր է այն ցուցադրել իր մասնավոր թանգարանում՝ մեքենաների հավաքածուի հետ: