24/07/2019 20:21
Զելենսկու գրասենյակի ղեկավարը պահանջում է աշխատանքից ազատել Կլիչկոյին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը պահանջում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին աշխատանքից ազատել, հայտնում է «Strana.ua»-ն՝ հղում անելով աղբյուրներին:.
Նշվում է, որ Բոգդանն արդեն համապատասխան հայտարարություն է ուղղարկել նախարարների կաբինետի նախարար Ալեքսանդր Սաենկոյին:
Փաստաթղթում ասվում է, որ աշխատանքից ազատման հիմնական պատճառն այն է, որ երկրի ղեկավարի փոփոխությունը պետք է հանգեցնի պաշտոնյաների փոփոխության։