24/07/2019 17:43
Մարկ Էսփերը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնը
Մարկ Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, պաշտոնապես ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը:
Երդմնակալության արարողությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:
«Ոչ ոք այդպիսի որակավորում չունի Պենտագոնը ղեկավարելու համար, ինչպես Մարկ Էսփերը», - հայտարարել է Թրամփը:
«Ես վստահ եմ, որ նա պաշտպանության հիանալի նախարար կլինի», - ավելացրել է ԱՄՆ նախագահը:
Էսփերի թեկնածությանը երեքշաբթի օրը կողմ է եղել 90 սենատոր, դեմ՝ 8: