24/07/2019 19:59
Ռոհանի. Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի
Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի, չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում:
«Միշտ պատարստ ենք արդարացի և օրինական բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ երկխոսության կամ էլ բանակցային գործընթացի պատրվակով», - նշված է Ռոհանիի հայտարարության մեջ, որը զետեղված է նրա պաշտոնական կայքում:
Պետության ղեկավարը նաև մեղադրել է Սաուդյան Արաբիային և Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու համար: