24/07/2019 19:09
Մոսկվայում կինը «վերակենդանացել» է հուղարկավորության ժամանակ
Մոսկվայում միջադեպ է տեղի ունեցել մահացած կնոջ հուղարկավորության ժամանակ, հայտնում է РЕН ТВ-ն:
Մահացած կնոջ քթից հանկարծ արյուն է եկել, ինչը ցնցել է ներկաներին, իսկ ոմանք մտածել են, որ նա ողջ է։
Պատահարի պատճառով քահանան դադարեցրել է արարողությունը՝ համարելով, որ կինը չի մահացել, այլ լեթարգիական քնի մեջ է, և բժիշկներ է կանչել։
Մասնագետները զննել են կնոջը և կրկին հաստատել, որ նա մահացած է։
Հեռուստաալիքը նաև հրապարակել է հարցազրույց տաճարի սպասավորուհու հետ, որը կատարվածի վկան է եղել։ Նա պատմել է, որ նման բան բավական հաճախ է պատահում, և դա «նորմալ երևույթ» է։