24/07/2019 18:46
Հնդկաստանում ջրհեղեղի զոհ է դարձել ավելի քան հարյուր մարդ
Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում ջրհեղեղներն ավելի քան 106 մարդու կյանք են խլել, հաղորդում է NDTV- ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Աղետն անդրադարձել է ընդհանուր առմամբ 8 միլիոն 55 հազար մարդու վրա՝ նահանգի 12 շրջաններում: Ամենից շատ աղետից տուժել է Սիթամարհի շրջանը. այնտեղ 27 մարդ է մահացել:
Հաղորդվում է, որ ջրհեղեղներն առաջացել են Նեպալի տարածքում հորդառատ անձրևների պատճառով։