24/07/2019 17:31
Մեքսիկայում փրկել են 150 ներգաղթյալի
Մեքսիկայի ոստիկանությունը բեռնատարից փրկել է 150 ներգաղթյալի է: Նրանք մի քանի օր առաց ջուր և ուտելիք էին մնացել, հայտնում է «Excelsior» հարթակը:
Հաղորդվում է, որ բեռնատարը, որն, իբրև թե, բանջարեղեն էր տեղափոխում, կանգնեցվել է Վերակրուս նահանգում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:
Ստուգումների ժամանակ ոստիկանները մեքենայից օգնության կանչեր է լսել:
Ոստիկաններն այնտեղ Գվատեմալայի 73, Հոնդուրասի 45, Էլ Սալվադորի 26 և Էկվադորի 6 քաղաքացու են հայտնաբերել, որոնք հայտարարել են, որ մի քանի օր առանց ուտելիքի են մնացել:
Բեռնատարի վարորդն ու նրա հանցակիցը ձերբակալվել են: