24/07/2019 12:13
Մենք ապահովել ենք Ամուլսարում ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու մասին դատարանի վճիռը. Ոստիկանապետ (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ասաց՝ ոստիկանները կատարել են դատարանի վճիռը։
«Կա հարուցված քրեական գործ, նախաքննություն է իրականացվում, կար դատարանի վճիռ՝ ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու, մենք ապահովել ենք դատարանի վճիռը», - ասաց ոստիկանապետը։
Նրա խոսքով՝ այս պահին սպասում են փորձագետների եզրակացությանը, և այդ եզրակացության պարագայում արդեն որոշում կկայացնեն։