24/07/2019 11:23
Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած սողանքների պատճառով մահացել է 11 մարդ
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Հույչժոու գավառում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, 34 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Երեքշաբթի, ժամը 21.20-ին (Երևանի ժամանակով 17.30-ին) Լյուպանշույ քաղաքում գրանցվել է սողանք: Սողանքի հետևանքով վնասվել է 23 տնային տնտեսություն, 20-ից ավելի շենքեր, այդ թվում` բնակելի շենքերը, ամբողջովին ոչնչացվել են:
Չորեքշաբթի 11.10-ի դրությամբ (Երևանի ժամանակով 7.10-ին), փրկարարները կարողացել են դուրս բերել 11 դի:
Որոնման և փրկարարական աշխատանքները շարունակվում են: