25/07/2019 10:27
Ծաղկալանջ գյուղի ջրատար ակոսի մեջ նորածին երեխայի դի է հայտնաբերվել
Հուլիսի 24-ին արմավիրի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։
Ըստ աղբյուրի, ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի դի։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։