25/07/2019 12:03
Հայկական եկեղեցիների շուրջ երկխոսությունը Վրաստանի հետ հարաբերություններում չպետք է բարդություն դառնա. Մնացականյան
Հայկական եկեղեցիների հարցը Վրաստանի հետ հարաբերություններում չպետք է բարդություն դառնա։
«Մեզ համար շատ էական է, որ մենք պահպանենք այս հարցի հանգուցալուծումն այնպես, որ մեր երկխոսության շրջանակներում թույլ չտանք որևէ զարգացում, որը խնդիրներ ստեղծի, խորացնի կամ բարդություն դառնա մեր ժողովուրդների հարաբերությունների մեջ», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, «մենք ունենք դերակատարություններ, որ ավելի լայն կոնտեքստում մեզ անհրաժեշտ է ուղղակի իմանալ՝ ինչպես կառավարել խնդիրները, որպեսզի մենք կարողանանք պահպանել ժողովուրդների և պետությունների միջև երկխոսությունը` առանց խորացնելու որոշ բարդություններ»։