25/07/2019 17:04
Ադրբեջանը սեպտեմբերին չեղարկելու է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը
Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվելու է սեպտեմբերի 1-ից: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Բաքվից դիվանագիտական աղբյուրը:
Անկարան 2007 թվականին միակողմանի կարգով չեղարկել էր վիզային ռեժիմն Ադրբեջանի քաղաքացիների համար: Այս պահին Ադրբեջանի քաղաքացիներն առանց վիզայի Թուրքիայի տարածքում կարող են գտնվել 30 օր:
«Սեպտեմբերի 1-ից Թուրքիայի քաղաքացիները ստիպված չեն լինի վիզա ստանալ Ադրբեջան այցելությունների համար: Թուրքիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Ադրբեջանում գտնվել 30 օր», - հայտնել է աղբյուրը: