25/07/2019 17:59
Բելառուսի ԱԳՆ-ից տեղեկություն են փոխանցել Անկարայում վիրավորված դիվանագետի մասին
Անկարայում վիրավորված բելառուս դիվանագետը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում մնալ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Գիշերը դիվանագետին շտապ վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել», - նշել է Գլազը։
Դիվանագետի վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին, երբ նա որդու հետ զբոսնում էր Անկարայի Դիքմեն այգում: